ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացնում: Այս մասին հուլիսի 12-ին Ուորլիքը  գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես մեկնում եմ Մոսկվա եւ անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

Նա նաեւ հավելել է. «Մենք միասին աշխատում ենք Ղարաբաղում խաղաղության ուղղությամբ»: