Ոչ միայն Հունաստանը, այլեւ այլ երկրներ, ընդ որում աշխարհում ամենահարուստ երկրներից մեկը, պարտքային ճգնաժամի պառնալիքի առջեւ են կանգնած: Այս մասին ասվում է Հիթեր Սթյուարթի հոդվածում, որը տպագրվել է բրիտանական «The Guardian» թերթում եւ Business Insider կայքում:

Հեղինակի խոսքով, «Jubilee Debt Campaign»-ի նոր վերլուծությունը, որը հանդես է գալիս անարդար պարտքերից ազատվելու օգտին, ցույց է տալիս, որ ավելի քան 20 երկրներ նույնպես պայքարում են իրենց պարտքային ճգնաժամերը հաղթահարելու ուղղությամբ: Շատ այլ երկրներ՝ Սենեգալից մինչեւ լաոս, գտնվում են պարտքային ռիսկի գոտում, որտեղ տնտեսության անկումը կամ տոկոսադրույքների հանկարծակի փոփոխությունը կարող է աղետալի հետեւանքների հանգեցնել:

Jubilee Debt Campaign»-ը պարտքային ճգնաժամի բարձր ռիսկ ունեցող երկրներ է համարում այն երկրները, որոնց զուտ պարտքը անցնում է ՀՆԱ 30 տոկոսից, ընթացիկ գործարքների հաշվի դեֆիցիտը անցնում է ՀՆԱ 5 տոկոսից, իսկ պարտքի մարման ապագան կազմում է պետական եկամուտների ավելի քան 10 տոկոսը:

Հոդվածում բերված է երկրների ցանկը, որոնք այս պահին արտաքին պարտքի լուրջ խնդիրներ ունեն: Դրանց շարքում են Հունաստանից բացի, Հայաստանը, Ուկրաինան, Կիպրոսը, Իռլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան, Չեռնոգորիա, Լիբանանը, Մակեդոնիան, Խորվաթիան, Թունիսը եւ այլն: