Հայաստանին պետք են էլեկտրականության կուտակման կանաչ սակագներ (feed-in tariffs): Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հանուն մարդկության կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Դա կօգնի  զարգացնել վերականգնվող էներգետիկայի հզորությունները, այդ թվում արեւային եւ քամու: Սա մի ճանապարհ է, որով գնում են բոլոր զարգացած երկրները, ընդ որում արդեն ոչ առաջին տարին»,-ասել է Դանիելյանը:

Նրա խոսքով, Հայաստանի համար անհրաժեշտ է  երաշխավորված էլեկտրաէներգիա գնել էկոլոգիական արտադրողներից (արեւային, քամու եւ բիոմասայի), ինչպես նաեւ ապահովել սակագին, որը հաշվի է առնում իրենց ծախսերն ու էներգիայի ինքնարժեքը:

Նշենք, որ «Eurostat»-ի համաձայն, 2013 թվականին վերականգնվող աղբյուրների բաժինը էներգետիկ հաշվեկշռում ԵՄ 28 երկրներում կազմել է 24,3 տոկոս: