Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն փողոցի կիսակառույց շենքերից մեկում հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դի: NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդուն հայտնաբերել են շենքի ծածկի երկաթբետոնյա կոնստրուկցիայից պարանով կախված վիճակում:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:





























