Արմավիրում կինը վիճաբանել է ամուսնու  հետ, այնուհետեւ փորձել  ինքնասպանություն գործել:

NEWS.am-ի տեղեկություններով՝  30-ամյա կինը հեռախոսով վիճաբանել է ՌԴ-ում գտնվող ամուսնու հետ, որից հետո ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել է մկնդեղ եւ քացախաթթվի էսենցիա:

Նա «սուր էկզոգեն թունավորում մկնդեղով եւ քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց  բուժօգնության: Դեպքի առթիով քննություն է տարվում: