Երեւանի բնակիչ Հարություն Ք.-ն մեղադրվում է դստերը ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հարություն Ք.-ն հունիսի 12-ին բնակարանից բաժնեմաս առանձնացնելու շուրջ վիճել է դստեր՝ Անի Ք.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Հարությունը ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին եւ մազերը բռնելով գլուխը խփել գետնին` պատճառելով ֆիզիկական ցավ եւ մարմնական վնասվածքներ:

Հարություն Ք.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նիստի օրը դեռ չի նշանակվել: