Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է Հայաստանում այդ երկրի դեսպանի պաշտոնից:
Հուլիսի 13-ին ստորագրված համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:
«Կուխտա Իվանին ազատել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- փաստաթուղթն է մեջբերում Ukrinform-ը:
Իվան Կուխտան Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի հուլիսից:





























