Սիմֆերոպոլից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան թռչող ուղեւորատար օդանավը չնախատեսված արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում՝ հիվանդ ուղեւորի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Թռիչքի ժամանակ ուղեւորներից մեկը բժշկական օգնություն է պահանջել: Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չնախատեսված արտակարգ վայրէջք կատարել Դոնի Ռոստովում, որտեղ հիվանդին արդեն սպասում էր շտապօգնության մեքենան»,-հաղորդել են տարածաշրջանի արտակարգ ծառայություններից:

Ուղեւորը տեղափոխվել է Դոնի Ռոստովի հիվանդանոցներից մեկը, իսկ օդանավը մեկ ժամ անց շարունակել է թռիչքը: