Անցյալ տարի Նյու Յորքում ձերբակալման ժամանակ սպանված աֆրոամերիկացի Էրիկ Գարների ընտանիքը իշխանություններից 5.9 մլն դոլար կստանա, գրում է The New York Times-ը։

«Նյու Յորք քաղաքը համաձայնվել է 5.9 մլն դոլար վճարել, որպեսզի կարգավորի Գարների գործը»,- հայտարարել է տուժած կողմի փաստաբան Ջոնաթան Մուրը, գրում է Gazeta-ն։

Իշխանությունները հայտարարել են, որ գումարը վճարելու մասին որոշումը կայացվել է այն պատճառով, որ դատական գործընթացը կարող էր ավելի թանկ արժենալ քաղաքի համար։