Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում սպանվել է առնվազն 14 ենթադրյալ հանցագործ, եւս 134-ը ձերբակալվել են։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Գուստավո Գոնսալեսը։

Գործողությունը կրում էր «Ժողովրդի ազատագրում» անվանումը եւ իրականացվել է Կարակասի Սան Միգելի շրջանում։ «Հանցագործների շարքերում կա 14 զոհ եւ մեկ վիրավոր»,- մեջբերում է նախարարի խոսքը մեքսիկական Televisa հեռուստաընկերությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ձերբակալված հանցագործների թվում կա 32 օտարերկրացի, որոնք կարող են կապ ունենալ զինված խմբավորումների հետ, ասել է Գոնսալեսը։