Դենի Թարքանյանը դարձել է երկրորդ ամերիկահայը, որն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Նեւադայի նահանգը ներկայացնող Թարքանյանը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Նա Խաչո Աչաջյանից հետո կդառնա Կոնգրեսի երկրորդ ամերիկահայ թեկնածուն։

Թարքանյանն ու Աչաջյանը կարող են միանալ Կոնգրեսի մյուս երկու ամերիկահայ անդամներին՝ Աննա Էշուին եւ Ջեքի Սփեյերին։