Հուլիսի 11-ին, ժամը 22.15-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 57/12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա Կարեն Առաքելյանին եւ բախվել «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:





























