Հունաստանի խորհրդարանը կաջակցի վարկատուների հետ համաձայնություն ստորագրելու որոշմանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հունաստանի ՆԳ նախարար Նիկոս Վուցիսին։

«Խորհրդարանը կընդունի անհրաժեշտ որոշումները՝ չնայած իշխող կուսակցության որոշ պատգամավորների առանձին  կարծիքներին»,- ասել է Վուցիսը, ով վստահություն է հայտնել, որ խորհրդարանը կաջակցի Ալեքսիս Ցիպրասի որոշմանը, փոխանցում է Gazeta-ն։