Թուրքիայի Անթալիա նահանգում Ուկրաինայի պատվո հյուպատոս Լեւենթ Այդընը ֆուտբոլային տրանսֆերի ստորագրության արարողությանը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայում Ուկրաինայի պատվո հյուպատոս Լեւենթ Այդընը խիստ կատաղեցրել է ուկրաինացիներին՝ ֆուտբոլային տրանսֆերի ստորագրության արարողությանը մասնակցելով Վլադիմիր Պուտինի նկարով շապիկով։

Այս դեպքից հետո Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, թե աշխատանքից հեռացվել է պատվո հյուպատոս Լեւենթ Այդընը։  Պավել Կլիմկոն շեշտել է, թե Այդընը շատ ուկրաինացիների է օգնել, սակայն խնդիրը սկզբունքային է, որի պատճառով է որոշել է հեռացնել Լեւենթ Այդընին։