Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847  տոննայի դիմաց:

 Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:

 Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

 Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը   հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան,  Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա,Չեխիա , Նորվեգիա, Քուֆեյթ: