Գյումրիում շինարարական աշխատանքների ժամանակ օրերս այրվածքներ է ստացել մոտ 40-ամյա տղամարդ: NEWS.am-ի տեղեկություններով՝ մոտ 40-ամյա տղամարդը զոդման աշխատանքների ժամանակ այրվածքներ է ստացել:
Նրա մարմնի մակերեսի մոտ 40 տոկոսը այրված է, ստացել է 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, հիմնականում այրվել է դեմքը, մարմինը: Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, բայց վիճակը դեռ ծանր է:



























