Ահաբեկչական «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորմանը պատկանող թուրքալեզու կայքը Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություն է տարածել։
Անմարդկային գործողություններով հայտնի «Իսլամական պետության» լրատվական կայքը տարածած հայտարարության մեջ նշել է, թե Թուրքիայում փակել են իրենց կայքի հասանելությունը՝ փորձելով սահմանափակել մամուլի ազատությունը։
Հայտարարության վերջում շեշտվել է, թե «Իսլամական պետության» դեմ Թուրքիայի կողմից տարվող ճնշումների հետեւանքով իրենք ստիպված են լինելու «նոր էջ բացեն Թուրքիայի հետ հարաբերություններում»։




























