Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Մարիա Կորինե Մաչադոյին, արգելել են պետական պաշտոններ զբաղեցնել մեկ  տարվա ընթացքում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է, որպեսզի իրեն թույլ չտան մասնակցել դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մաչադոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներքին քաղաքականությունը քննադատելու համար։