Մեքսիկայի դատախազությունը կալանքի տակ է թողել հատուկ ռեժիմով բանտի 22 աշխատակիցներին, որտեղից անցյալ շաբաթ փախել էր թմրաբարոն Խոակին Գուսման Լոերան, ով հայտնի է «Էլ Չապո» մականունով։
Գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ հարցաքննվել եւ ազատ են արձակվել 12 աշխատակից, եւս 22 մարդ կալանքի տակ են մնում՝ լրացուցիչ ցուցմունք տալու համար։ Դեռեւս հայտնի չէ, թե նրանց մեղադրանք առաջադրվելու է թե ոչ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ Գուսմանը փախել էր 1.5 կմ երկարությամբ թունելով, որը փորվել էր լոգասենյակի տակից։ Փախած թմրաբարոնին որոնում են Մեքսիկայի միանգամից մի քանի նահանգում։



























