ԱՄՆ Միսուրիի նահանգի Սենթ Լուիս քաղաքում հրաձգությունից 4 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է  KMOV հեռուստաալիքը։

Ինչպես տեղեկացնում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի։ Հրաձգությունից վիրավորվել է 2 կին եւ 2 տղամարդ՝ 18-35 տարեկան։ Նրանք հոսպիտալացվել են։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Կատարվածի  մանրամասները չեն հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տարվում է հետաքննություն։