Մալիում 20 իսլամիստների են ձերբակալել, որոնց թվում է երկրի մայրաքաղաքում ռեստորանի վրա հարձակման կազմակերպիչը, ինչպես նաեւ երկու ֆրանսիացի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Տղամարդը, որին ոստիկաններն անվանում են Սաուտի Կոումա, կասկածվում է ռեստորանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպման մեջ: Նա ձերբակալվել է հուլիսի 12-ին:

Մյուսները ձերբակալվել են հուլիսի 13-ին, Զեգուա քաղաքում: Նրանց մեկ մասը Մավրիտանիայից է: