Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձել է լիցքավորել iPhone-ը՝ օգտագործելով գնացքում գտնվող վարդակը, հաղորդում է The Guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել վերջերս: Բրիտանացի Ռոբին Լին փորձել է սմարթֆոնը լիցքավորել գնացքի ցանցից, բայց արդեն հաջորդ կանգառում նրան էին սպասում ոստիկանության աշխատակիցները: Տղամարդուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ «էլեկտրականության գուղության» մեղադրանք առաջադրել, հաղորդում է Gazeta-ն:

Որոշ ժամանակ անց բրիտանացուն ազատ են արձակել, սակայն ոստիկանության գործողությունը վրդովվեցրել են նրան: Ռոբին Լին իր հերթին մեղադրել է Լոնդոնի ոստիկանությանը «չափից ավելի ջանքեր գործադրելու» եւ «անհեթեթության» մեջ:

Հետաքրքիր է, որ 1968 թվականին Անգլիայում ընդունված «Գողության մասին» օրենքն իսկապես հոդված ունի, որը մինչեւ 5 տարվա ազատազրկում է նախատեսում էլեկտրականության գողության համար: