ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլինի շրջանում չորսհարկանի տան փլուզման հետեւանքով վիրավորների թիվը հասել է 3-ի, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ վիրավորի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 14։30-ին։ Փլուզումից վիրավորվել են տան մոտակայքում գտնվող 3 մարդիկ, որոնք հոսպիտալացվել են։
Փլուզված շենքում միջադեպի պահին մարդիկ չեն եղել։
Կատարվածի պատճառները պարզվում են։



























