ԱՄՆ արեւլյան Քենթուքի նահանգում ջրհեղեղի հետեւանքով 2 մարդ է մահացել, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Գործակալության տվյալներով, մահացողներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, եւս 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Վեց մարդ համարվում է անհետ կորած: Տեղի իշխանությունները հայտնում են, որ ջրհեղեղի հետեւանքով լրիվ կամ մասնակիորեն ավերվել են 150 տներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քենթուքիի նահանգապետ Սթիվ Բեշերը նահանգի տարածքում արտակարգ դրություն է հայտարարել: