Սահմանադրության նախագիծը դեռ Ազգային ժողով չի հասել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԺ լրատվության եւ հասարակաւյնության հետ կապերի վարչությունից:

Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության նոր նախագիծը այսօր կհրապարակվի, այն տեղադրվելու է արդարադատության նախարարության կայքում:

Նշենք, որ Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչեւ օգոստոսի սկիզբը: Դրանից հետո այն պետք է ներկայացվի նախագահին, հավանության արժանանալու դեպքում՝ ներկայացվի ԱԺ, այնուհետեւ նոր նշանակվի հանրաքվեի օր: Այդ ընթացքում նախատեսվում է անցկացնել քաղաքական եւ մասնագիտական քննարկումներ: