Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատ, ծանոթացել ճենապակու թանգարանի ցուցանմուշներին: Ցուցասրահներում ներկայացված են ինչպես կիրառական, այնպես էլ դեկորատիվ արվեստի ճենապակե նմուշներ:

Տարոն Մարգարյանին ներկայացնելով թանգարանի հարուստ հավաքածուն` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ դրանք հիմնականում նվիրատվություններ են եւ արտադրվել են 18-րդ դարում:

Մարսելի քաղաքապետը նաեւ հավելել է, որ մշակութային այս օջախը դեռեւս 16-րդ դարից սկիզբ առած արդյունաբերական այս ճյուղը ներկայացնող հիմնական թանգարանն է, որը գտնվում է Մարսելի քաղաքապետարանի ենթակայության ներքո: