2015թ. սկզբից Հայաստանում 165 հազար տոննա բանջարեղեն է աճեցվել։ Այս մասին հուլիսի 15-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ Դրանցից մոտ 43 հազարը բաժին է ընկել լոլիկին, հավելեց նա։
Ընդհանուր առմամբ 2014թ. հետ համեմատ, ցանքատարածութունները մեծացել են 2.5 հազար հա-ով, որոնցից 950 հա-ն բաժին է հասել լոլիկին։ Ցանքերի եւ բերքատվության աճին նպաստել է Գյուղատնտեսության նախարարության՝ հատուկ թակարդների միջոցով լոլիկի եւ կարտոֆիլի ուտիճի խնդիրների լուծումը։ «Ծրագիրը կշարունակի նաեւ այս տարի»,- հավելեց Գալստյանը։





























