ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագն ընկել է Քենեբանքփորթ քաղաքի (Մենի նահանգ) իր տանը եւ կոտրել ողնաշարը պարանոցի հատվածում, հաղորդում է CNN-ը:

Բուշ ավագը գտնվում է Փորթլենդի հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է:

«41-րդ նախագահն այսօր Մեն նահանգում իր տանն ընկել է եւ կոտրել պարանոցի ոսկորը: Նրա վիճակը կայուն է, բայց պետք է պարանոցին օրթոպեդիկ կորսետ կրի», Twitter-ում գրել է Ջորջ Բուշ ավագի ներկայացուցիչ եւ նրա համար տեքստեր գրող Ջիմ ՄաքԳրաթը, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ նախորդ շաբաթ 91-ամյա նախկին նախագահը կնոջ՝ Բարբարայի հետ, մասնակցել է մի շարք միջոցառումների՝ նվիրված որդու՝ Ջեբ Բուշի նախընտրական քարոզարշավին: