Թուրքական օդանավերը խախտել են Հունաստան օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ՊՆ Գլխավոր շտաբը։

Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ 10 կործանիչ, որոնց թվում՝ 2-ը սպառազինություններով 7 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային տարածքը Էգեյան ծովի հյուսիս-արեւելյան, կենտրոնական եւ հարավ-արեւելյան մասերում։ Հունական կողմը ճանաչել է Թուրքական օդանավերը եւ օդ է բարձրացրել իր կործանիչները, որոնք դուրս են մղել սահմանախախտներին Հունաստանի տարածքից։ Միջադեպերից մեկի ժամանակ սկսվել է այսպես կոչված ֆիկտիվ մարտ՝ առանց զենքի գործածության, գրում է ՏԱՍՍ-ը։