Ֆրանսիայում անցյալ շաբաթ կանխվել է 4 ահաբեկչություն։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է Reuters-ը։
Ինչպես պարզաբանել է երկրի ՆԳ ղեկավար Բեռնար Կազնեւը, կալանավորվել են 16-23 տարեկան 4 անձ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կալանավորված անձինք նախկինում իսլամիստների շարքերում մասնակցել են Սիրիայի պատերազմին։ Ենթադրաբար նրանք ցանկանում էին ահաբեկչություններ կազմակերպել հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավմանը նվիրված միջոցառումների ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տարվա սկզբից Ֆրանսիայում կանխվել է 5 ահաբեկչություն, գրում է ՌԲԿ-ն։





























