ՌԴ Սոչի քաղաքից մեկնած Boeing ինքնաթիռը չի հասել իր վերջնակետին եւ Մոսկվայի «Դոմոդեդեւո» օդանավակայանի փոխարեն վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով։ Այս մասին  հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«1995թ. ծնված մի ուղեւորուհի հոսպիտալացվել է ալերգիկ հիվանդության պատճառով»,- ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Միջադեպից հետո օդանավը շարունակել է թռիչքը։