Ֆրանսիայում հուլիսի 13-14-ը՝  Բաստիլի գրավման տոնակատարությունների ժամանակ, ընդհանուր առմամբ 721 մեքենա է հրդեհվել եւ ձերբակալվել 723 մարդ։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։

Այրված մեքենաների թիվը 23 տոկոսով շատ է եղել անցյալ տարվա համեմատ։ Ձերբակալվածների թիվն աճել է 68 տոկոսով, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նշենք, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշում են Բաստիլ ամրոցի գրավման օրը։ 1789թ. այդ օրը Բաստիլ բերդ-ամրոցի գրավմամբ Ֆրանսիայում սկիզբ առավ բուրժուադեմոկրատական մեծ հեղափոխությունը։