Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել զինծառայողների լիազորությունների ընդլայնման  օրինագծին, գրում է Reuters-ը։

Որոշումն ընդունվել է՝ չնայած բազմաթիվ բողոքներին եւ երկրի վարչապետ Սինձո Աբեի վարկանիշի նվազմանը, փոխանցում է Gazeta-ն։

Սինձո Աբեն նշել է, որ այս միջոցները ընդունվում են ի պատասխան նոր խնդիրների եւ սպառնալիքների, որոնք գալիս են նաեւ Չինաստանից։