Ճապոնիայի Սիկոկու կղզու ավելի քան 4 հազար բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց տները մոտեցող «Նանկա» թայֆունի պատճառով։ Բնության տարերքը ստիպել է չեղյալ հայտարարել 80 ներքին ավիաչվերթ, սահմանափակվել է ցամաքային եւ ծովային հաղորդակցությունը։ Ճապոնիայի հարավում փակ են բազմաթիվ նավահանգիստներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրի Գլխավոր օդերեւութաբանական գործակալության տեղեկություններով՝ «Նանկա» թայֆունը Սիկոկու կղզուց շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք 20 կմ/ժ արագությամբ։



























