Հուլիսի 15-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տ-40» մակնիշի տրակտորը ժամը 16-ի սահմաններում հանդամասում շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 34-ամյա Տիգրան Փահլեւանյանը, մահացել է:

Կատարվում է քննություն: