Vueling ավիաընկերության՝ Իբիցա-Փարիզ VY8179 չվերթն իրականացնող օդանավում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Airlive կայքը։

Կայքի տեղեկություններով՝ ինքնաթիռն աննշան փոխել է ուղղությունն ու բարձրությունը եւ այս պահին ուղեւորվում է Փարիզի Օրլի օդանավակայանի ուղղությամբ։ Արտակարգ իրավիճակի պատճառը հայտնի չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։