Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգի հսկողության գծում հրաձգություն է տեղի ունեցել հնդիկ եւ պակիստանցի զինծառայողների միջեւ։ Այս մասին հայտնում է India TV-ն՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրները։
Ըստ առկա տեղեկությունների՝ վաղ առավոտյան Պակիստանը գնդակոծել է հնդկական տարածքները, իսկ հնդիկ սահմանապահները պատասխան կրակ են արձակել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է ՏԱՍՍ-ը։
Վերջին 2 օրվա ընթացքում սա կողմերի միջեւ 2-րդ հրաձգությունն է։ Չորեքշաբթի հնդկական կողմում զոհվել էր մեկ կին, եւս 4-ը վիրավորվել էին։





























