Հուլիսի 15-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 11-ամյա աղջիկ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով դուստրը ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:



























