Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Airseeker Rivet Joint 2-րդ հետախույզ օդանավն ուղարկել Մերձավոր Արեւելք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Skynews-ը։

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիան ԻՊ-ի դեմ պայքարի համար արդեն 8 հատ RAF Tornado կործանիչ, 10 հատ անօդաչու սարք եւ Voyager ու Sentinel տեսակի օդանավեր է ուղարկել Մերձավոր Արեւելք, գրում է Gazeta-ն։