Ադրբեջանի զինված ուժերի շարքային զինծառայողը մահացել է արեւային հարվածից:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Նախիջեւանի զորամասերից մեկում: Հուլիսի 15-ին արեւային հարվածից մահացել է շարքային Իման Իմանովը, որը զինվորական ծառայության է զորակոչվել 2014-ի հոկտեմբերին:
25-ամյա Իմանովը Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ էր:



























