Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը Եթովպիա այցից վերադառնալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Aftonbladet-ը:

Վարչապետի մամուլի քարտուղար Աննա Էկբերգը հայտնել է, որ Լյովենի մոտ սրտխառնուքի սուր նոպա է սկսվել, որից հետո նրան շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց: Օդանավակայանում հայտնել են, որ վարչապետի օդանավի վայրէջքը «լրիվ նորմալ» է ընթացել, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ աֆրիկյան երկրում Լյովենը մասնակցել է ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող համաժողովին: