Գերմանական Lufthansa  ավիաընկերության ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան արտահերթ վայրէջք է կատարել Համբուրգի օդանավակայանում օդափոխման համակարգում անսարքության պատճառով։ Այս մասին հայտնել է ավիափոխադրողի ներկայացուցիչը։

А321 օդանավը, որում եղել է 176 ուղեւոր, Մայնի Ֆրանկֆուրտից մեկնում էր Ստոկհոլմ։ Խոտանի պատճառով օդանավի սրահում սկսել էր ընկնել ճնշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2 մարդ հոսպիտալացվել է արյան շրջանառության հետ առաջացած խնդիրների պատճառով։