Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, դուրս գալով կառավարության նիստից, չի պատասխանել իշխանության վերարտադրության մասին լրագրողների հարցին:

Հարցին, թե չի՞ պատրաստվում իշխանությունը սահմանադրական փոփոխությունների ճանապարհով հավերջ վարչապետ ու հավերժ ԱԺ նախագահ ստեղծել, Մկրտչյանը պատասխանել է. «Սահմանադրական բարեփոխումների նախագիծը բաց տեղադրված է, ներկայացված է հանրային քննարկման, եւ յուրաքանչյուրը կարող է դրա վերաբերյալ ներկայացնել իր կարծիքը»:

Իսկ հարցին, թե հերթական անգամ սահմանադրական փոփոխությունները չե՞ն մնա թղթի վրա, որքան էլ դրանք տեսականորեն լավը լինեն, փոխնախարարն արձագանքել է. «Այդ առթիվ բազմաթիվ կարծիքներ են հնչել, ուստի հարցն արդիական չէ»: