ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դեռեւս տեղեկատվություն չունի Մոսկվայում սպանության մեղադրանքով կալանավորված տղամարդու քաղաքացիության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են դեսպանատնից:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի քանի օր առաջ բնակարանում անչափահաս (16 տարեկան) աղջկա հետ վիճաբանության ժամանակ տղամարդը նրան դուրս է նետել 7-րդ հարկի պատուհանից: Դրանից հետո նա վերցրել է աղջկան պատկանող շանը եւ նույնպես ցած նետել:
Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն վերջինս հիվանդանոցում մահացել է:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել եւ նա կալանավորվել է քննիչի միջնորդությամբ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, տղամարդը Հայաստանից է եկել:





























