Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ մոտորանավակ է խորտակվել, որի հետեւանքով 6 մարդ է խեղդվել: Նավակում սիրիացի փախստականներ են եղել, որոնք փորձել են ապօրինի ճանապարհով հասնել Հունաստան, հաղորդում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը:
Սիրիացի փախստականների խումբը մոտորանավակով թուրքական Չանաքալի նահանգի Այվաջիք քաղաքից ուղեւորվելիս է եղել հունական Լեսբոս կղզի:
Մոտորավանակն անհայտ պատճառներով սկսել է խորտակվել: Թուրքիայի առափնյա ծառայության փրկարար գործողության արդյունքում հնարավոր է եղել փրկել 10 մարդու, այդ թվում 4 կանանց եւ երկու երեխաների: Ջրից դուրս է բերվել 6 զոհերի մարմինները:
Փրկված փախստականները տեղափոխվել են Այվաջիքի հիվանդանոց: Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























