Կառավարության նիստում հակիրճ տեղեկատվություն ներկայացրեցի նախորդ օրերին «Նաիրիտ» գործարանի աշխատակցիների կազմակերպած ակցիաների մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունեիք, երբ կառավարության նիստում խոսում էիք այն մասին, որ մարդիկ իշխանության նկատմամբ անվստահություն ունեն, Գորիկ Հակոբյանը պատասխանել է. «Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները: Կրկնում եմ՝ ես ընդամենը ինֆորմացիա եմ տվել»:
Նրա խոսքով, այս պահին ամենակարեւորն այն է, որ տարիներ ի վեր կուտակված խնդիրները լուծման փուլում են եւ վերջապես մարդիկ կստանան իրենց հասանելիք գումարները եւ անվստահության մթնոլորտը, որն առկա էր ակցիաների ժամանակ վերջապես կփոխվի»:




























