Ուկրաինայի սահմանադրական փոփխությունների նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելուց հետո երկրի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է «112 Ուկրաինան»-ն:
Ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կապլինի խոսքով, ծեծկռտուքը տեղի է ունեցել այն պատճառով, որ որեւէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը մի քանի պատգամավորներից պահանջել է դնել մանդատները, որոնք աշխատանքի են անցել գործադիր իշխանությունում:
«Հարգելի գործընկերներ, ես շատ եմ խնդրում նրանց, որոնք ուզում են հաշիվներ պարզել, լքեն դահլիճը: Կռվել կարելի է Գերագույն Ռադայի լիագումար նիստից հետո: Այստեղ պետք է աշխատել»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին:





























