Թայվանի ակվապարկում հունիսի 27-ին՝ ներկերի փառատոնի ժամանակ, որոտացած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում է CNA հեռուստաընկերությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհի 7-րդ զոհը 19-ամյա աղջիկ է, որին ընտանիքի համաձայնությամբ անջատել են արհեստական կենսապահովման ապարատից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Թայվանի այգիներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով շատերի մոտ մինչեւ 40 տոկոս այրվածքներ կան։

Բռնկումն ու պայթյունը եղել են Սինբեյ քաղաքի այգում։

Դեպքը եղել է այն վայրում, որտեղ ընթանում էր Color Play Asia ներկերի փառատոնը։ Ականատեսների վկայությամբ, ինչ-որ փոշու մեծ քանակություն օդ է նետվել, ապա պայթյուն է  եղել։  Իշխանությունները հետաքննություն են իրականացնում։