ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամոըւլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»,

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Պետական տուրք մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»,

«ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին»,

«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: