Հունգարիան ավարտին է հասցրել Սերբիայից սահմանազատող բաժանիչ պատի առաջին հատվածի շինարարությունը, որն ուղղված է անօրինական ներգաղթյալների դեմ պայքարելուն։

Պլանի համաձայն՝ 4 մ բարձրությամբ պատը ձգվելու է սահմանի ողջ երկայնքով։ Հունգարիայի ՊՆ տեղեկությունների համաձայն՝ պատնեշի շինարարությունն ավարտին կհասցվի նոյեմբերին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հունգարիայի իշխանությունները խոստացել են ապօրինի ներգաղթը դարձնել քրեորեն հետապնդելի արարք։

Նշենք, որ օրական Հունգարիա է ժամանում մոտ 1000 ներգաղթյալ՝ հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից։ Նրանց մեծ մասը հետագայում մեկնում է ավելի  հարուստ երկրներ։